Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արարատ Միրզոյան. Բոլորի հետ լավ ենք, ովքեր աշխատում են ՀՀ օրենքների սահմաններում

Արարատ Միրզոյան. Բոլորի հետ լավ ենք, ովքեր աշխատում են ՀՀ օրենքների սահմաններում
17.04.2020 | 14:30

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը կիրառելուց նպատակ չունենք մութ գործարքների գնալ, լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։


Հարցին՝ որոշ գործարարների, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանի հետ իշխանությունները վատ չեն, Միրզոյանն արձագանքեց․ «Սամվել Ալեքսանյանի չէ, բոլորի հետ լավ ենք, ովքեր աշխատում են ՀՀ օրենքների սահմաններում և մեր հռչակած խաղի կանոնների, որը հանգում է ՀՀ օրենքներին՝ ոչ մի սև հաշվապահություն և կանոնավոր վճարված հարկեր։ Բոլորի հետ լավ ենք։ Հազար անգամ ասել ենք՝ եթե լինի մեկը, որը նախկին խաղի կանոնների պայմաններում օրենք է խախտել, ինչ-որ ձև կուտակել է ապօրինի հարստություն, կգան կասեն՝ «այդպես է եղել ընդունված, մեզ մի դատեք, վերցրեք այսքանը, այսքանը յուրացրել ենք ապօրինի ձևով, վերցրեք և թողեք շարունակենք մեր գործը»: Հազար անգամ ենք ասել՝ ոչ մի մութ, անդրկուլիսյան պայմանավորվածության արդյունք չի լինելու, ամեն ինչ լինելու է բաց, հասարակության աչքի առաջ»:

Դիտվել է՝ 1140

Մեկնաբանություններ